Կազմակերպության մասին
Սկսած 2004 թ. գործում էր անասնաբույժների մասնագիտական խումբ, որտեղ պարբերաբար իրականացվում էր փորձի փոխանակում և մասնագիտական նորար նյութերի քննարկում, սակայն գործունեություն չէր ծավալում, որպես պաշտոնական կազմակերպություն։
2018 թ. գյուղատնտեսական կենդանիների մի շարք անասնաբույժների՝ CARD հիմնադրամի կողմից իրականացվող Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ «Կենդանիների առողջության կառավարում Հայաստանում և Վրաստանում II փուլ» ծրագրի շրջանակներում հիմնադրվեց Անանսաբույժների Ազգային Ասոցիացիա Հասարակական կազմակերպությունը: Իր տեխնիկական աջակցությունն է ցուցաբերել նաև Ռազմավարական Զարգացման Գործակալություն Հասարակական կազմակերպությունը:
Հիմնադիր անդամներ՝ 47:
Կազմակերպության հիմնական նպատակներից է միավորել գյուղատնտեսական կենդանիների անասնաբույժ մասնագետներին։
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
– Ապահովել անասնաբույժների մասնագիտական զարգացվածությունը,
– մշակել անասնաբույժների շարունակական վերապատրաստման և լիցենզավորման համակարգ,
– նպաստել կենդանիների առողջությանը, բարեկեցությանը և հանրային առողջությանը,
– բարձրացնել Անասնաբույժ մասնագիտության կարևորությունը՝ համոզվելով,որ մարդիկ հասկանում են այդ մասնագիտության հսկայական ներդրումը առողջ հասարակության ձևավորման մեջ,
– նպաստել անասնաբուժության կրթական որակի բարձրացմանը, ներառյալ շարունակական ուսուցման ապահովվածությունը համոզված լինելով, որ անասնբույժները “զինված են” մասնագիտական գիտելիքներով, որոնք երաշխիքն են լավագույն աշխատանք կատարելու համար:
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է
– Անասնաբուժական ծառայության որակը բարձրացնել՝ հասցնելով միջազգային ստանդարտների,
– ապացուցել, որ անասնաբույժները կարող են անել իրենց գործը լավ ի շահ յուրաքանչյուրի,
– Եվրոպայի և Համաշխարհային անասնաբույժների ասոցիացիայի ինտեգրում և միջազգային փորձի փոխանակում։
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐՆ ԵՆ
– Յուրաքանչյուր անհատի ձայնի հնարավորությունը,
– հաշվետվողականությունը։